Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառավարության նիստի ավարտին հայտարարել է հուլիսի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

«Ժամանակն է, որ Բրիտանիան ընտրի մեր ապագան, որոշելով, թե արդյոք մենք ցանկանում ենք հիմնվել այն առաջընթացի վրա, որին մենք հասել ենք, թե դիմենք ռիսկի և նորից վերադառնանք սկզբնակետ՝ առանց հստակ պլանի: Այսօր ավելի վաղ Նորին Մեծություն Թագավորի հետ զրույցում ես խնդրեցի արձակել խորհրդարանը։ Թագավորը բավարարեց այս խնդրանքը, և մենք հուլիսի 4-ին կունենանք համընդհանուր ընտրություններ»,- հայտարարել է նա։

Սունակը հավելել է, որ ընտրությունները կանցկացվեն «սառը պատերազմի ավարտից հետո ամենավտանգավոր գլոբալ միջավայրում»։

Վարչապետն իր հայտարարությունն արել է հորդառատ անձրևի ժամանակ։ Նրա ելույթի ժամանակ վարչապետի նստավայրի դարպասների մոտ հավաքված ցուցարարները բարձր երաժշտություն են միացրել, ինչը գործնականում խլացրել է քաղաքական գործչի խոսքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում