Նախիջևանում գտել են անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մարմինը

Նախիջևանում գտել են անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մարմինը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հավելելով, որ գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում։

Նա փնտրվում էր հունիսի 9-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի մոտ անհայտ հանգամանքներում անհետացել է ադրբեջանական բանակի զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում