Մենք բարձր ենք գնահատում ԵՄ քաղաքացիների ձայնը հանդիսացող ԵԽ թիրախավորված հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԼՂ-ում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով՝ այժմ միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն համապատասխան գործիքների կիրառմամբ Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը։
«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ քաղաքացիների ձայնը հանդիսացող Եվրոպական խորհրդարանի թիրախավորված հայտարարությունները, որոնք ավելի ազդեցիկ դարձան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Արդարադատության միջազգային դատարանի վճիռների խախտման ընթացքում»,- գրել է նա։
Կարծիքներ