Հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներն ու նպաստառուները հետվճար կստանան

Հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներն ու նպաստառուները հետվճար կստանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ընթացքին ներկայացրեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման նախագիծը:

Ըստ այդմ՝  հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

«Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ վճարի սահմանում են կատարվել գործարքները:

Հետվճարները տարածվելու են նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով»,- ասաց Մկրտչյանը:

Հետվճարը ձևավորվում է  պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում