Ադրբեջանն ու Հայաստանը ճիշտ քաղաքականություն են վարում. Պապուաշվիլի

Ադրբեջանն ու Հայաստանը ճիշտ քաղաքականություն են վարում. Պապուաշվիլի

«Ադրբեջանն ու Հայաստանը ճիշտ քաղաքականություն են վարում՝ փորձելով համագործակցել բոլորի հետ իրենց ժողովուրդների բարօրության համար»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ հավելելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացումը դիտարկել որպես միասնական տարածք։

«Մենք բոլորս պետք է միմյանց աջակցենք այն հարցերում, որոնք կարևոր են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար։ Սա ներառում է մեր ինքնիշխանության ամրապնդումը և մեր ժողովրդի բարեկեցության բարելավումը», - հավելել է Պապուաշվիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում