Բայերը 21-րդ դարում Եվրոպայի՝ անպարտելի խաղերի շարքով ռեկորդ է սահմանել

Բայերը 21-րդ դարում Եվրոպայի՝ անպարտելի խաղերի շարքով ռեկորդ է սահմանել

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի խաղում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ ընդունել է «Շտուտարտին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Գրում է Armsport.am-ը։

Այսպիսով, «Բայերը» բոլոր մրցաշարերում իր անպարտելի խաղերի շարքը հասցրել է 46 հանդիպման։ Ակումբը սահմանել է 21-րդ դարում Եվրոպայում ամենաերկար անպարտելի շարքի ռեկորդը (պաշտոնական խաղերում): Նախորդ ռեկորդը պատկանում էր Զագրեբի «Դինամոյին» (2014/2015 մրցաշրջանում խորվաթական թիմը 45 պաշտոնական խաղում չի պարտվել):

Հիշեցնենք, որ «Բայերը»  ժամանակից շուտ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն: Թիմը 31 խաղից հետո վաստակել է 81 միավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում