«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնել է ֆուտբոլային ակումբը:
«Երևանի «Արարատի» և ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել:
Գագիկ Սիմոնյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի գարնանը և գլխավորել թիմը 2022-23 մրցաշրջանի գարնանային և 2023-24 մրցաշրջանի աշնանային հատվածներում:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Գագիկ Սիմոնյանին իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հաջողություններ է մաղթում հետագա մարզչական կարիերայում»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ