Հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը «ընտրվել» է ժուռնալիստների միության նախագահ

Հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը «ընտրվել» է ժուռնալիստների միության նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի կողմից թուրքական OdaTV-ի ֆեյք լուրի տարածմանը:

«Հայ լրագրության ողջ «պերճանքը» և թշվառությունը մի նկարում: Սա ժուռնալիստների միության նախագահն ա: Ու այդ հանգամանքի հետ, թվում է, հաշտ են բոլորը, այդ թվում՝ սակավաթիվ որակյալ լրագրողները:

Երկու օր առաջ ՀԾԿՀ նիստի ժամանակ որոշ «լրագրողների» խայտառակ պահվածքին հետևելիս մի շարք գործընկերներ գրեցին, որ հայ լրագրությունը մահացավ: Ընկերներ, հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը «ընտրվել» է ժուռնալիստների միության նախագահ: Պարզապես մեզ չեն ասել, որ տրամադրություններս չընկնի»,- գրել է պատգամավորը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազեի Բաղդասարյանը տեղեկացրել էր վարչապետին վերաբերող հերթական կեղծ տեղեկատվության մասին՝ նշելով, որ «OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում