Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Փետրվարի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աքբար Ղասեմիին։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
Կարծիքներ