2 ամսով կալանավորվել է 3-ամյա երեխայի հայրը՝ առերևույթ սպանություն կատարելու համար

2 ամսով կալանավորվել է 3-ամյա երեխայի հայրը՝ առերևույթ սպանություն կատարելու համար

3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում