Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված
«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը:
Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարել են մի խումբ անձինք՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):


Կարծիքներ