«Նոա» ՖԱ–ն անհատույց վերանորոգել է «Հանրապետական» մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշները
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Նոա» – «Սիգմա» հանդիպման ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, որտեղ հյուր թիմի երկրպագուները հրահրել էին կոնֆլիկտ։ Այդ դեպքից հետո «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանի հանձնարարությամբ սկսվեցին մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշների փոխարինման աշխատանքները։ Սա ոչ միայն դեկտեմբերի 11-ին կայանալիք «Նոա» – «Լեգիա» հանդիպման համար է, այլ նաև նախատեսված է լինելու Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները ևս բարձր անվտանգային պայմաններում կազմակերպելու համար։
Նշենք, որ այս աշխատանքներն իրականացվել են «Նոա» ՖԱ–ի կողմից և անհատույց տրամադրվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և մասնավորապես «Հանրապետական» մարզադաշտին։
Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/v/1G1FBLEhwe/ «Նոա» – «Լեգիա» հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դեկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 21:45-ին։


Կարծիքներ