Հունաստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնից:
Ցնցումներ են գրանցվել 03:55-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 168 հազար մարդ բնակչություն ունեցող Պատրա քաղաքից 119 կմ հեռավորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Կարծիքներ