Ուկրաինայում հայ ընտանիք է վիրավորել. մանրամասներ

Ուկրաինայի Խարկով քաղաքում հայ ընտանիք է վիրավորվել։ Դա տեղի է ունեցել մարտի 1-ին, երբ արկը հարվածել է այն շենքին, որտեղ ապրում էին ամուսինների ընտանիքը և նրանց երկու անչափահաս երեխաները, այս մասին @SputnikArmenia-ին ասել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
Լրատվականը նշում է, որ հարվածը հասցվել է առաջին հարկի բնակարանի խոհանոցին, տուժել է մի ողջ ընտանիքը։ Մեծահասակները ստացել են բեկորային վնասվածքներ և վիրահատության են ենթարկվել։ Նրանք դեռ չեն կարողանում քայլել, սակայն կայուն վիճակում են։ Երեխաների ինքնազգացողության մասին չի հաղորդվում։
Կարծիքներ