Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65- ամյակի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65- ամյակի առթիվ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բիձինա Իվանիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում