Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին

Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին

Ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին․ նրա փոխարեն ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն։

«Տեղեկացնում ենք, որ վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին: Նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերում կկայանան Հայաստան – Ուելս և Խորվաթիա – Հայաստան հանդիպումները:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում