«Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր. Ստեփան Դեմիրճյան

«Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր. Ստեփան Դեմիրճյան

«Բնականաբար, 20 տարուց ավելի անցել է, բնականաբար, դժվար է, բայց ես այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ չի ներկայացվել վերջնական եզրակացությունը, քանի դեռ քննչական խումբն աշխատում է»:

Աս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։

Հարցին՝ արդյոք գո՞հ է քննությունից, Դեմիրճյանն արձագանքեց. «Ո՞նց կարող եմ գոհ լինել, եթե առ այսօր լիարժեք բացահայտված չէ: Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել, բայց կրկնում եմ, այսօր ես զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի որ ընթանում է քննություն: Իսկ առհասարակ «Հոկտեմբերի 27»-ի իմ գնահատականը հայտնի է՝ դա ծանրագույն հարված էր մեր պետությանը՝ պետականությանը, և «Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում