Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.6%. արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է

Ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.7%:
Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
առևտրի շրջանառություն՝ 24.2%,
շինարարություն՝ 15.7%,
ծառայություններ՝ 4.6%,
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 4.3%-ով։
2023թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 15.9%-ով. արտահանումն աճել է 31.5%-ով, իսկ ներմուծումը՝ 5.6%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.1%։
Կարծիքներ