Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների գործով կա 4 ձերբակալված

Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների գործով կա 4 ձերբակալված

Այսօր Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած կրակոցների գործով, որի հետևանքով մահացել են քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը և ևս 2 անձ, 4 մարդ է ձերբակալվել: 

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ 

Ժամը 03:55-ին ահազանգեր էին ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել 6 տղամարդ։

Մեկնել էր օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիերը՝ հրազենային վնասվածքներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Հարուցվել է քրեական գործ:

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում