«ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք»․ նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում

«ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք»․ նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում

ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

 

«ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք և կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս շուտ վերականգնելու էլեկտրամատակարարումը նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։

 

Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում։

 

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը՝ պատճառված անհարմարությունների համար»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում