Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրն ինքնաբերաբար օրենքի ուժ կստանա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու դիմումը:
Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե Հանրապետության նախագահը չի ստորագրում համապատասխան ակտը կամ դիմում Սահմանադրական դատարան, ապա ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Նշենք, որ նախագահը ՍԴ է դիմելու այլ հարցով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Կարծիքներ