Արսեն Թորոսյանը Գյումրիում մասնակցել է «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Արսեն Թորոսյանը Գյումրիում մասնակցել է «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գյումրիում մասնակցել է «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Միջոցառման ընթացքում ներկայացվել և ամփոփվել են ծրագրի մեկամյա գործունեության արդյունքները՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման և համայնքային կյանքին լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ։

Իր ելույթում նախարար Թորոսյանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում պետության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ ընդգծելով մատուցվող ծառայությունների հասանելիության, հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կարողությունների զարգացման և ներուժի լիարժեք իրացման կարևորությունը։

Նախարարի խոսքով՝ ոլորտային բարեփոխումների նպատակը միայն առանձին ծրագրերի և ծառայությունների իրականացումը չէ, այլև միջավայրի, մոտեցումների ու մտածողության փոփոխությունը և ներառականությունը առօրյա կյանքի անբաժանելի մաս դարձնելը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և համայնքների շարունակական համագործակցության դերը՝ ոլորտի զարգացման գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում