Ես քեզ սունկ կկերցնեմ դատարանում. Փաշինյանը՝ Կարապետյանին

Ես քեզ սունկ կկերցնեմ դատարանում. Փաշինյանը՝ Կարապետյանին

Ինչպես հայտնել ենք, նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ուղևորվել են Տավուշի մարզ:

Համայնքներից մեկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետը խոսել է իր հասցեին ընդդիմադիր շրջանակների կողմից արվող զրպարտչական հայտարարություններից:

Ըստ վարչապետի՝ ինքն առաջին անգամ կալուգացի Սամոյից է իմացել, որ Չինաստանում հալյուցինացիաներ առաջացնող սունկ գոյություն ունի:

«Ամեն մարդ իր փչացածության աստիճանով է որոշում մյուսներին: Ես արդեն ասել եմ, որ դատարանում էդ սունկը կերցնելու եմ, ու ինքն էդ սունկն ուտելու է բոլորիդ աչքի առաջ»,- ասել է վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում