Պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, մաքսիմալ ջանք ենք գործադրում. վարչապետ

«Պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք տանում և ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքներ»:
Կառավարության ճեպազրույցների սրահում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում գտնվող հայերի ճակատագրին։
Խոսելով Եգիպտոս կատարած այցից՝ նա նշեց, որ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահին հրավերի համար։
«Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ մենք ներկա ենք լինում, հատկապես օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո, այդ շփումները պարբերաբար են լինում»,- ընդգծեց Փաշինյանը։
Կարծիքներ