Վրաստանում Ամանորի գիշերը հրավառելիքի կիրառման հետևանքով տուժել է 27 մարդ

Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում Ամանորի գիշերը հրավառելիքի կիրառման հետևանքով տուժել է 27 մարդ, հայտնում է 1tv.ge-ն։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կենտրոնից, Թբիլիսիում տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Նրանցից 6-ը տարբեր շրջաններից վնասվածքներով հոսպիտալացվել են։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ըստ ԱԻ համակարգման և շտապ օգնության կենտրոնի, մարզերում արձանագրվել է պիրոտեխնիկական վնասվածքների 19 դեպք։ Տուժածներից 13-ը տեղափոխվել են կլինիկա։
Կարծիքներ