ՀԾԿՀ նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը. հայտարարություն

Մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ ՀԾԿՀ նախագահը հայտնում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
«Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը մերժել է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդից հայտնել էին, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքել էր ՀԷՑ-ի մասին Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշմանըԿ
Կարծիքներ