Զելենսկին Բայդենի հետ քննարկել է առաջիկա օրերին Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի անցկացումը

Զելենսկին Բայդենի հետ քննարկել է առաջիկա օրերին Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի անցկացումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ քննարկել է առաջիկա օրերին Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի անցկացումը։

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը առաջիկա օրերին Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ անցկացնելու մեր առաջարկին», - ասել է Զելենսկին։

Երկու առաջնորդների բանակցությունների առանցքային թեման, ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի, եղել է «իրավիճակն արևելքում և Ուկրաինայի սահմաններում»։ 

Կողմերը քննարկել են նաև այն քայլերը, որոնք Ուկրաինան ձեռնարկում է Մինսկի և Նորմանդական ձևաչափերում և նշել հետագա դիվանագիտական ​​ջանքերի կարևորությունը։ «Այսօր մենք խոսում ենք ոչ միայն Ուկրաինայի ապագայի, այլև եվրոպական անվտանգության և կանոնների ու ժողովրդավարական արժեքների վրա հիմնված աշխարհակարգի մասին»,- ասել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում