Ղազախստանի հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են

Ղազախստանում հանրապետական նշանակության ճանապարհները բաց են, ավտոմեքենաների տեղաշարժն ապահովված է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի հունվարի 9-ի դրությամբ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովված է։ Ձմեռային սպասարկման աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով»,– ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ