Մերձավանում վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել. ՔԿ

Մերձավանում վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել. ՔԿ

Նախօրեին Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

«Գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հաստատեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

 

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում