Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում․ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում․ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզիի բնակիչ 19-ամյա Հենրիկ Այդինյանը իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Նա մասնակցելիս է եղել վերջին զանգի միջոցառմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում