ԱԻՆ-ում ստացվել է 7 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

ԱԻՆ-ում ստացվել է 7 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Ապրիլի 16-ից 18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա և Լոռու մարզի Օձուն գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 55 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում