Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը շնորհավորել է Մեխակյանին՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։ Մեխակյանը նշել է, որ կարվի առավելագույնը մարզում սահմանված աշխատանքների բարձր նշաձողը պահելու և ինչու չէ նաև այն գերազանցելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության նիստի ժամանակ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում