Չինաստանը հայտարարում է, որ երբեք հնդիկ զինվորների չի ձերբակալել

Չինաստանը հայտարարում է, որ երբեք հնդիկ զինվորների չի ձերբակալել

Չինաստանը հայտարարում է, որ երբեք հնդիկ զինվորների չի ձերբակալել հնդկական լրատվամիջոցներից ստացված տեղեկություններից հետո առ այն, որ չինական կողմն ազատ է արձակել 10 զինվորի: Հնդիկ պաշտոնյաները նաեւ հերքել են, որ հնդիկ զինվորները գտնվել են անազատության մեջ Չինաստանում, հայտնում է AP-ն:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ չինական կողմը ոչ մի հնդկական զինվորի չի ձերբակալել:

Չինաստանը մեղադրում է Հնդկաստանին իրենց սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական բախման մեջ, որի հետեւանքով 20 մարդ էր զոհվել:

Չժաոն հավելել է, որ երկու կողմերն էլ շարունակում են կապ պահպանել դիվանագիտական ​​եւ ռազմական ուղիներով:

«Հուսով ենք, որ Հնդկաստանը կկարողանա աշխատել Չինաստանի հետ՝ երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացումը պահպանելու համար»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում