ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներգրավվածությունն էական ներդրում ունի ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում. Արսեն Թորոսյան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներգրավվածությունն էական ներդրում ունի ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքի ու արձանագրված արդյունքների վերաբերյալ․ մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության ու սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով իրականացված աշխատանքներին։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը՝ նշելով, որ կազմակերպության ներգրավվածությունն իր էական ներդրումն ունի ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանը խոսել է նաև անապահով ընտանիքներին տրամադրվող e-card-երի մասին՝ նշելով, որ ծրագրի շրջանակում նախատեսված հասցեական դրամական աջակցությունը տրվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից իրականացված բազմոլորտային կարիքների գնահատման հիման վրա։

Քրիսթինե Վայգանդը ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և վերահաստատել համատեղ նախատեսված աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում