ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» գերգոլառատ խաղում սեփական հարկի տակ «Նոային»:
Առաջին խաղակեսում տանտերերը 3 գոլ խփեցին։ Երկու անգամ աչքի ընկավ Յատարան, մեկ անգամ՝ Կաստանեիրան։ 51-րդ րոպեին Վարելան գրավեց տանտերերի դարպասը։ 16 րոպե անց Գլադոնը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի։ Երեք րոպե անց «Արարատ-Արմենիան» հետ բերեց 2 գոլի առավելությունը։ Աչքի ընկավ Կաստանեյրան։ Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Սերգեյ Մուրադյանը հաշիվը դարձրեց 4։3։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 13 միավորով 4-րդն է։ «Նոան» 12 միավորով 5-րդն է։
Կարծիքներ