Ողբերգական դեպք Բյուրակնի քարհանքում. հսկայական քարերը թափվել են էքսկավատորի վրա, 36-ամյա աշխատակիցը մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեցի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի քարհանքում հսկայական քարերը պոկվել և թափվել են էքսկավատորի վրա: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնում:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ «Յութան» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքում է դեպքը տեղի ունեցել:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Գ.-ն է: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարծիքներ