Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
![Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով](https://www.freenews.am/uploads/images/image_750x_664849d3ee983.jpg)
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․
«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում»։
Կարծիքներ