Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվել է Վրաստանին

Սեպտեմբերի 15-ին կայացել է ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Մեր հավաքականը զիջել է մրցակցին 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտի խաղում խփած գնդակով աչքի է ընկել ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Ժուլիո Զանոտոն։
Վրաստան – Հայաստան՝ 2:1 (2:0)
Թբիլիսի, Մարզական պալատ
Գոլերը՝ Տոդուա, 9’32”, Բրունո Գոմես, 18’18” (Վրաստան), Զանոտտո, 33’38” (Հայաստան)
Հայաստան
3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 12. Ֆելիպե Պարադինսկի, 17. Ժուլիո Զանոտտո, 23. Ռոդրիգինյո
Պահեստայիններ՝ 19. Ալբերտ Աղաջանով, 6. Նիկիտա Խրոմիխ, 8. Դենիս Նևեդրով, 9.Սարգիս Մարգարյան, 10. Ժոաո Կարվալյո, 11. Գարեգին Մաշումյան, 13. Արթուր Մելքոնյան, 16. Լուկաս Ռոզենսկի, 20. Վիտինյո
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
Էլիտ ռաունդի երկրորդ խաղում մեր ընտրանին սեպտեմբերի 20-ին Երևանում ուժերը կչափի Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Կարծիքներ