Արարատ Միրզոյանը Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհրդում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Մարտի 26-ին Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կայացել է նախարար Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Ֆրանցիսկո դե Սանտիբանյեսի և ղեկավար կազմի հետ, որից հետո Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
Հաջորդիվ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ անցկացվել է հանգամանալից քննարկում խորհրդի անդամների և հյուրերի հետ։ Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Արգենտինա միջպետական հարաբերությունների դինամիկային, քաղաքական երկխոսության օրակարգին, իր այցի շրջանակներում և նախորդ բարձրաստիճան շփումների ժամանակ քննարկված՝ համագործակցության զարգացման ներուժ ունեցող հիմնական ուղղություններին։
Կարծիքներ