Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ որակելով այն արդյունավետ։

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում։

Մենք պետք է աշխատենք ավելի սերտ կապեր կառուցել Եվրոպայի և լայն ժողովրդավարություն ունեցող աշխարհի հետ»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում