Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան

Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին։

Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։

«1914-1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։

Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,- գրել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում