Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով՝ 1. ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում