Խոշոր ավտովթար Դաշտ գյուղի վարչական տարածքում. բախվել են բեռնատարն ու մարդատար մեքենան. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 75-ամյա Գագիկ Ս.-ի վարած Камаз մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ