ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Երևանում

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Երևանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվելՀունաստանի, Լիտվայի, Լեհաստանի,Իսպանիայի ևՇվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:

Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:

Բոլոր հանդիպումները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում