Գևորգ Ալթունյանն ազատվել է տնային կալանքից

Գևորգ Ալթունյանն ազատվել է տնային կալանքից

Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է: Նրա նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժվել է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Ալթունյանի շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը կալանավորվել էր 2023 թվականի հոկտեմբերի 12-ին: Նա մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում