Google-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Տարբեր երկրների օգտատերեր հաղորդում են Google-ի աշխատանքում խափանումների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը վերլուծելով Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների խափանումներին ու անջատումներին։
Կայքի տվյալների համաձայն՝ խափանումները սկսվել են երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան։ Առավել մեծ թվով բողոքները գրանցվել են Գերմանիայում և Նիդեռլանդներում։ Նաև հաղորդագրություններ են ստացվում Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից։
Ծառայության օգտատերերի մեծ մասը բողոքում է հարցումների որոնման հետ կապված խնդիրներից։ Նաև հաղորդվում է վեբ-կայքի աշխատանքում խափանումների և օգտահաշիվ մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին։
Google-ն իր որոնողական համակարգով մտնում է Alphabet հոլդինգային ընկերության մեջ։ Alphabet-ը նաև ներառում է Android-ը և YouTube-ը, Google Life Sciences-ը, Calico-ն, Sidewalk Labs-ը, Nest-ը, Google Ventures-ը, Google Capital-ը և Google X-ը։
Կարծիքներ