Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը
Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում։
Այն սկսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով․
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի,
Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։
Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։
Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Ձեր՝ Նիկոլ»։
Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։


Կարծիքներ