Իտալիայի առաջնություն. «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Ռոմա»-ին

Իտալիայի առաջնություն. «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Ռոմա»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ռոմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 33-րդ րոպեին: Աչքի ընկավ Դիմարկոն: «Ռոմա»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Միլանյան ակումբին հաջողվեց հաշվի տարբերությունը կրկնապատկել երկրորդ կեսի վերջնամասում․ 74-րդ րոպեին գոլը խփեց Լուկակուն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, նա 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Ա սերիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ չեմպիոնի կոչումը ապահովել է «Նապոլի»-ն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում