Մասիս քաղաքի կենտրոնում մեքենաներ են բախվել. տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Մասիս քաղաքի կենտրոնում մեքենաներ են բախվել. տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Փետրվարի 14-ին՝ ժամը 21:34-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի սկզբնամասում բախվել են «Lexus LX 570» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․) և «VAZ-21112» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Գ․ Մ․, ծնված 1984 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Տուժածն այնուհետև տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում