ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ջրի տակից հայտնաբերել են առեղծվածային արագընթաց օբյեկտներ. ԶԼՄ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ջրի տակից հայտնաբերել են առեղծվածային արագընթաց օբյեկտներ. ԶԼՄ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ջրի տակից հայտնաբերել են առեղծվածային արագընթաց օբյեկտներ: Ինչպես հայտնում է The Mirror-ը, նման երևույթին դեռ բացատրություն չի տրվել ո՛չ փորձագետների կողմից, ո՛չ էլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

Չպարզված օբյեկտները հայտնաբերվել են հիդրոլոկատորների միջոցով: Միջադեպի տեղն ու ժամանակը չի նշվում:

Նշենք, որ տեղեկությունը հայտնվել էր տեսանյութի հրապարակումից մեկ շաբաթ անց: Տեսանյութում զինվորականները նկատել էին ինչ-որ սև օբյեկտ «USS Omaha» նավի կողքին:

The Mirror-ը գրում է, որ Պենտագոնը հաստատել է տեսանյութի` 2019 թվականին նկարահանված լինելը: Կադրերը համացանցում են հայտնվել ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության` չպարզաբանված թռչող օբյեկտի պաշտոնական հետաքննության ֆոնին: Դրա հաշվետվությունը պետք է Կոնգրես ներկայացվի հունիսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում